Հանդիպում Գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղում

Հունիսի 18-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գրական ակումբի մասնակիցները «Ժամանակակից ստեղծագործող» նախագծով ճամփորդություն իրականացրին Գյումրիի՝ Հ․Իգիթյանի Գեղագիտական ազգային կենտրոնի մասնաճյուղ՝ հանդիպելու բանաստեղծ Ռոզա Հովհաննիսյանի հետ։ Ինչպես միշտ, հանդիպում-զրույցից առաջ ընթերցելով բանաստեղծուհու ստեղծագործությունները, լսելով նրա շուրջ հյուսված գյումրեցուն հատուկ հումորային պատմություններ՝ անհամբեր սպասումով հասանք Գյումրի։ Տիկին Ռոզան մի քիչ շփոթված դիմավորեց մեզ՝ չպատկերացնելով իր և մեր անելիքը, բայց սեբաստացիներին հատուկ մոբիլությամբ անմիջապես մեր մեջ առանք նրան ու Յոթվերք եկեղեցում շարական աղոթքով ողջունելուց հետո քայլեցինք դեպի Գեղագիտական ազգային կենտրոն։

Կենտրոն մտնելուն պես միջավայրը միանգամից անակնկալի բերեց։ Ամեն անկյունում հանդիպում էինք հետաքրքիր լուծումների՝ և անսպասելի, և ճաշակով։ Գյումրու կոլորիտ էր ամենուր․ մի տեղ՝ ազգային տարազով, մի տեղ՝ կենցաղային իրերով, ազգային նվագարաններով, արհեստանոցներով։

Կենտրոնն ուներ կարի արհեստանոց, գորգագործության, տիկնիկագործության արհեստանոցներ, օտար լեզուների, նկարչության սենյակներ, մարզա-պարային դահլիճ։ Շատ տրամադրող էր նաև այն, որ միջանցքներում դրված էին դաշնամուրներ, որոնց կողքով, բնականաբար, անտարբեր չանցան սեբաստացիները։

Հանդիպում-զրույցը կայացավ հյուրասիրության կլոր սեղանի շուրջ՝ ջերմ, անմիջական խոստովանություններով, Գյումրիին հատուկ հումորով, ընթերցում-ունկնդրումներով։ Բացառիկ հնարավորություն ունեցանք լսելու ստեղծագործություններ հենց հեղինակի ընթերցմամբ։ Տպավորիչ էր․․․ շնորհակալ ենք։

Կենտրոնից դուրս եկանք՝ երգ ու ծիծաղ թողնելով ներսում, մարդ-ստեղծագործողի խոսք տանելով հետներս։

Պայմանավորվեցինք շարունակել հանդիպումները սովորողների հետ իրականացվող նախագծերով։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s