Վաղաշենում երեք օր

Միջին դպրոցի տասնինը հոգանոց բնապահպան-ճամբարականների խումբը օգոստոսի 31-ին ընդունեց Վաղաշենում տեղակայված վրանային ճամբարի տասնյոթերորդ հերթափոխը՝ փոխարինելով Ավագ դպրոցի (ղեկ․՝ Վիկտորիա Հակոբյան) խմբին։

Հերթափոխի ընդունման-հանձնման արարողությունից հետո նախորդ հերթափոխի ճամբարի ղեկավարի հետ շրջեցինք տարածքում, մեզ ներկայացրին արված և արվելիք աշխատանքները, ծանոթացանք խոհանոցային և մյուս կենցաղային պայմաններին, քայլեցինք Սևանի երկու ափերով, քննարկեցինք մեր անելիքները և հարմարավետ տեղավորվեցինք վրաններում։

Պիտի նշեմ, որ եղանակը այդ երեք օրվա ընթացքում շատ բարենպաստ էր՝ ոչ քամի, ոչ անձրև, և մեր բնապահպանական աշխատանքներին, մարզումներին և լողին ոչինչ չխանգարեց։ Ամեն ինչ իրականացվեց ըստ ծրագրի։

Ժամանակացույցով ամեն ինչ արվել է բարեխիղճ, հոգատար, պարտաճանաչ՝ սովորողների կարողությունների չափով։ Ավելին, բացի ափերից, նաև նախաձեռնեցինք անտառի մաքրման աշխատանքը։ Բայց ես կառանձնացնեմ մեր հերթափոխից երկու իրողություն։

Առաջինը, որ բնապահպանական աշխատանքները դառնում են վարակիչ ափում հայտնված լրիվ օտար մարդկանց համար։ Երբ սովորողների համերաշխ խմբով՝ աշխատանքային գործիքներով, ձեռնոցներով, զվարթ ջոկատավարներով անցնում ես ափով, գործի ես դնում փոցխն ու աղբի տոպրակը, ոգևորում ես աշխատանքային ընթացքը, ձեռք ես մեկնում դժվարացողին, ընթացքում խոսում ես այդ աշխատանքի կարևորության մասին, հանկարծ տեսնում ես, որ ափին պառկած հայրիկը իր պստիկ աղջնակի հետ աննկատ միանում է մաքրման աշխատանքին, վերցնում է բահը ու ջանասիրաբար ազատում ափը աղբից։ Սիրալիր շնորհակալություն ես հայտնում, ի պատասխան՝ մենք ենք շնորհակալ, լավ գործ եք անում։ Այ, այսպիսի բաներ։

Երկրորդը առավոտյան նախավարժանք-լողն էր Սևանի ափին․․․ Ապրելու տեսարան․․․ կարմրած թշեր, քրտնած ճակատներ, շնչակտուր հևոցներ ու մեկ էլ ․․․ չլը՜՜՜մփ․․․ ջուր, ճիչ, բերկրանք, նոր շնչառություն․․․ Շնորհակալություն մեր սիրելի ընկեր Նառային։

Ուսումնական սեպտեմբերի մեկը դարձավ մաքրության, լողի, ուրախության ու համերաշխ աշխատանքի օր․․․ Մինչ հաջորդ ճամբարում։

Ֆեյսբուքյան պատումներ`

Նախավարժանք լողափին

Լճափի մաքրման աշխատանքներ

Խարույկի շուրջ

Լողը` ճամբարի բաղկացուցիչ

Հերթափոխի ընդունում-հանձնում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s