Քերականական նյութեր

6-րդ դասարանի գործնական քերականություն: — Գիրքը՝ գրադարանում:

Հայերեն ուղղագրական բառարան — մաս 1 , մաս 2

Ը-ի ուղղագրությունամփոփում ենք

Օ-Ո ուղղագրությունամփոփում ենք

է-ե ուղղագրություն — ամփոփում ենք

ԵՎ-ի ուղղագրություն — ամփոփում ենք

Բ-Պ-Փ-ի ուղղագրությունամփոփում ենք

Գ-Կ-Ք-ի ուղղագրությունամփոփում ենք 

Դ-Տ-Թ-ի ուղղագրություն

Ձ-Ծ-Ց-ի ուղղագրություն

Ջ, Ճ, Չ-ի ուղղագրություն

Ղ-Խ-ի ուղղագրություն — Ամփոփում

Ր-Ռ ուղղագրություն

Հ-ի ուղղագրություն

Վ-Ֆ-ի ուղղագրություն

Մ-Ն-ի ուղղագրություն

Ձեւաբանություն  — դասագիրք, Հայոց լեզու 7

Ձեւաբանություն  — տեսադասեր

  1. Ինչ է գոյականը։
  2. Անձանիշ և իրանիշ գոյականներ։
  3. Գոյականի թիվը։
  4. Հատուկ եւ հասարակ գոյականներ։
  5. Գոյականի հոլովները. ուղղական, սեռական, տրական, հայցական:
  6. Բացառական, գործիական, ներգոյական հոլովներ:
  7. Գոյականի հոլովումը։
  8. Հոլովում և հոլովումներ, ընդհանուր, առում։

Աշխատանք առակներով.

  1. Առակ հոգու խաղաղության մասին:
  2. Գտնել հատուկ և հասարակ գոյականները.

Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում էր այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը՝ Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը՝ իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ 

— Մա՛յր, ճշմարիտ ես ասում,— պատասխանեց որդին,— աշխարհիս փառքն ու վայելչությունը աչքիս չեն երևում։ Ուզում եմ հեռանալ աշխարհիցս, գնալ անապատ։ Ասում են՝ Մեսրոպ վարդապետը կրկին եկել է Հացիկ, իր շինած վանքումը միաբանություն է հաստատել, աշակերտներ ժողովել, ուզում եմ ես էլ գնալ այնտեղ։

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի:
Ձև, երկիր, աստղ, ցնցուղ, արտ, տարի, բեռ, պահարան, գնացք, թոռ, նվեր, սարք, թռչուն, վայրկյան,  դուռ, օր, մուկ, կածան, զենք, ձուկ, գրիչ, տետր, կայարան, լեռ, դեզ, արկղ, հարց, վագր, ուղևոր, անգղ, պարան, սանր:

  1. Յուրաքանչյուր բառի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ.

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

5. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

6. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են….(անասնապահ) ու….(հողագործ): Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատար ) են: Հաջորդը…( մատուցող) ու … բուժքույր են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկան),…(հետախույզ) ու (պահակ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետ) ու…(նախարար):

7. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:
Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

  • Ուղղական հոլով.

Չգիտեմ ինչպես էր պատահել, բայց բանն այն է, որ մի գեղեցիկ օր այդ փայտի կտորը ընկավ մի ծերուկ ատաղձագործի արհեստանոց։ Ատաղձագործի անունը վարպետ Անտոնիո էր, թեև բոլորը նրան կոչում էին վարպետ Չիլիեջա:
Վարպետ Չիլիեջան այդ փայտի կտորը տեսնելուն պես խիստ ուրախացավ և, ուրախությունից ձեռքերը շփելով, կիսաձայն մրթմրթաց.
— Այս փայտի կտորը ճիշտ ժամանակին ձեռքս ընկավ. հիմա սրանից փոքրիկ սեղանի ոտք կպատրաստեմ։
Ասածն՝ արած էր. իսկույն ձեռքն առավ սրած ուրագը՝ կեղևը հանելու և տաշելու համար։ Բայց երբ ուրագը վեր բարձրացրեց հարվածելու համար, տեղն ու տեղը քարացավ, որովհետև ականջը մի շատ բարակ ձայն ընկավ, որը խնդրելով ասաց.
— Այդքան ուժեղ մի՛ խփիր…

  • Սեռական հոլով.

Հեքիաթային մի քաղաքում ապրում էին Ճստլիկները: Ճստլիկ էին կոչվում, որովհետև նրանք շատ պստիկ էին՝ ամեն մեկը մի մատ վարունգի չափ: Նրանց քաղաքը շատ սիրուն էր: Տների շուրջը աճում էին անթառամ ծաղիկներ, երիցուկներ, խատուտիկներ: Փողոցներն անգամ ծաղիկների անունով էին կոչվում՝ Զանգակածաղկի փողոց, Երիցուկների ծառուղի, Կապույտ Տերեփուկի զբոսայգի: Իսկ քաղաքն ինքը կոչվում էր Ծաղկառատ և փռված էր առվակի ափին: Ճստլիկներն այդ առվակը Վարունգի գետակ էին անվանում, որովհետև ափին վարունգներ էին աճում:
Գետի մյուս ափին անտառ կար:

  • Տրական հոլով.

Ալարկոտիկը նեղացավ ու տուն գնաց, իսկ Անգետիկը, իսկապես որ, գիշերը չքնեց: Երբ բոլորը քնեցին, նա վերցրեց ներկերն ու սկսեց բոլորին նկարել: Պոնչիկին այնքան հաստ նկարեց, որ նույնիսկ չտեղավորվեց կտավի վրա: Հապճեպիկին նկարեց բարալիկ ոտքերով, իսկ հետևից, չգիտես ինչու, շան պոչ ավելացրեց: Որսորդ Փամփուշտիկին պատկերեց Քոթոթիկի վրա նստած: Բժիշկ Հաբիկյանի քթի փոխարեն ջերմաչափ նկարեց: Չգիտես ինչու, Գիտունիկին նկարեց էշի ականջներով: Մի խոսքով, բոլորին նկարեց ծիծաղելի ու անհեթեթ դիրքերով: Առավոտվա դեմ այդ նկարները նա փակցրեց պատերին ու տակերը մակագրություններ դրեց, այնպես, որ մի ամբողջ ցուցահանդես ստացվեց: Առաջինը բժիշկ Հաբիկյանն արթնացավ: Նա տեսավ պատերին փակցրած նկարներն ու սկսեց ծիծաղել: Նկարները նրան այնքան դուր եկան, որ նույնիսկ ակնոցը քթին դրեց ու սկսեց շատ ուշադիր նայել: Նա մեկ առ մեկ մոտենում էր նկարներին և կուշտ ծիծաղում:

  • Հայցական հոլով.

Մի օր մրջյունն իջնում է առվակի մոտ ծարավը հագեցնելու, բայց այդ պահին ջրի ալիքը թափվում է նրա վրա և քիչ մնում՝ խեղդի: Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել: Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդը գցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու: 

  • Բացառական հոլով.

Անգետիկը ոտից գլուխ կորավ տաշեղների մեջ: Տախտակներից մեկը կախված մնաց մեջքից, մյուսը՝ թրխկացրեց ծոծրակին: Անգետիկը կպավ ղեկից ու սկսեց պտտել: Ավտոմեքենան սլացավ բակից, իսկ Անգետիկը խելքից դուրս գոռաց.

— Եղբայրներ, շուտ արեք, դարպասից հեռու գնացեք, թե չէ բակում ամեն ինչ ջարդուփշուր կանեմ:

Ճստլիկները բաց արին դարպասը, Անգետիկը դուրս թռավ բակից ու սլացավ փողոցով: Աղմուկից բոլոր ճստլիկները դուրս վազեցին:

  • Գործիական հոլով.

Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր անտառից բերում էր հատապտուղներ: Եվ թագավորն ուներ մի մանուկ, որին նստեցնում էր գահին և օձը նետում էր մանկան պարանոցով, իսկ ինքը հիանում էր նրանց խաղով: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղով տարված սրով կտրեց օձի պոչը և գետնին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին և հիասթափությամբ գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ օձի պոչից հասկացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տխրությամբ տարավ թաղեց գերեզմանում:

  • Ներգոյական հոլով.

Անգետիկն արթնացավ բոլորովին օտար մի վայրում։ Նա փափկափետուր ներքնակի մեջ խրված, պառկել էր մահճակալին։ Այդ փետրալից ներքնակն այնքան փափուկ էր, ասես խատուտիկների գլխիկներով լցված լիներ։ Անգետիկն արթնացավ ինչ-որ ձայներից։ Նա աչքերը բացեց, պտտացրեց չորս կողմ ու տեսավ, որ պառկած է անծանոթ սենյակում։ Անկյուններում դրված էին փոքրիկ բազկաթոռներ։ Պատերից կախված էին փոքրիկ գորգեր և զանազան ծաղիկների նկարներ։ Սենյակում լռություն էր տիրում։ Անգետիկը երկար պառ­կեց փակ աչքերով, ականջները սրած։

  1. Ինչ է ածականը։
  2. Ածականի տեսակները։

բարձր շենք — բարձր երգել

մութ փողոց — լուսավորված փողոց

սիրուն խոսել — սիրուն կեցվածք

հոգնած ժողովուրդ — խիզախ ժողովուրդ

լուսավոր սենյակ — լուսավոր ժպտալ

գունավոր ներկել — գունավոր նկար

լայն փողոց — քանդված փողոց

երգող դպրոց — երաժշտական դպրոց

ոսկյա մատանի — գողացած մատանի

տանջող սեր — մայրական սեր

  • Նախորդ վարժությունից դուրս բերած ածականները դասավորիր ըստ տեսակների:
  • Տրված բառերից ստացիր ածականներ.

ա/ վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ,

բ/ տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:

  • Ածականները, որտեղ անհրաժեշտ է, դարձրեք բաղդատական կամ գերադրական:

Ով է հեշտ վազում` գեր, թե նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթից գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով 15կգ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, փոքր է լինում:

Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը 55 կգ: Նրա մեծ արագությունը ժամում 145 կմ է:

  1. Ինչ է թվականը:
  2. Թվականի տեսակները։

Հունաստանը ամեն տարի ընդունում է 16 միլիոն զբասաշրջիկ: Երկրում շատ զարգացած է զբոսաշրջությունը:

Հունաստանում կան 3 նավաշինական ընկերություններ, որոնք կարող են արտադրել հարյուրական նավ:

Հունաստանին պատկանում է տանկերների և բեռնատար նավերի երկու երրորդը: Այս տեսանկյունից երկիրն առաջին տեղում է աշխարհում, իսկ Կիպրոսը՝ 5-րդ տեղում:

Հունաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը աշխարհում` ոչխարի կաթի արտադրությամբ և 3-րդ տեղը` ձիթապտղի, շաֆրանի, կիվիի և դեղձի արտադրությամբ:

Կրետեից հարավ գտնվում են նավթի հանքավայրեր` 175 միլիարդական տոննա նավթի պաշարով: Սա երրորդ ամենախոշոր նավթահանքն է աշխարհում:

Հայոց լեզու գրքից 166, 170:

  1. Անձնական դերանուն։

ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ՋՈՐԻՆ
Գայլը, աղվեսը և ջորին եղբայր եղան և գնացին. երբ սովեցին, և որսի չհանդիպեցին, ասացին.

– Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:

Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել։ Եվ գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես, և նա ասաց, թե.

– Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։

Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց.

– 0՜, դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց։

Եվ շորին եկավ և ասաց.

– Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա. եկեք, կարդացեք, տեսեք քանի տարեկան եմ։

Եվ ոտքը բարձրացրեց։

Աղվեսն ասաց գայլին.

– Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա։ Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու։ Եվ ջորին ասաց.

– Առաջ արի՛, որովհետև գիրս մանր է։

Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կաղկանձելով։

  1. Ցուցական դերանուն։

«Վաղուց, շատ վաղուց ապրում էր մի մեծ շահ: Նա հրամայեց մի հիանալի պալատ կառուցել: Այնտեղ բազում հիասքանչ բաներ կային: Բոլոր մյուս տարաշխարհիկ բաներից զատ, այնտեղ կար մի դահլիճ, ուր բոլոր պատերը, առաստաղը և նույնիսկ հատակը հայելային էին: Հայելիներն արտասովոր պարզ էին, և այցելուն միանգամից չէր հասկանում, որ իր առջև հայելի է, այնքան որ ճշգրիտ էին դրանք արտացոլում առարկաները: Բացի այդ, այդ դահլիճի պատերն այնպես էին սարքված, որպեսզի արձագանք ստեղծեն: Հարցնում ես` «Ո՞վ ես դու», և լսում ես ի պատասխան տարբեր կողմերից` «Ո՞վ ես դու, ո՞վ ես դու, ո՞վ ես դու»:

  1. Փոխադարձ դերանուն։

Հորինել պատմություն՝ փոխադարձ դերանունները հնարավորինս շատ կիրառելով:

  1. Հարցական-հարաբերական դերանուն։

Գտնել հարցական դերանունները.

  • Քանի օր ունի հունվար ամիսը:
  • Ինչպիսի խաղեր ես սիրում խաղալ:
  • Ով է ձեր դասարանի ավագը:
  • Ում սիրտը չի թրթռում գարնան առաջին ծաղիկների բացվելուն պես:
  • Ով կմտածեր, թե մի քանի ժամ անց զեփյուռը պիտի փոխվեր մոլեգին մրրիկի:
  • Ինչ է այս աղջկա անունը:
  • Ձեզանից քանիսն են մասնակցում միջոցառմանը:
  • Ինչպես եղավ, որ աշխարհը այսպես փոխվեց:
  • Ինչու ես ամեն օր դասից ուշանում:
  • Շաբաթվա որերորդ օրն է չորեքշաբթին:

Հարցական է, թե` հարաբերական.

  • Ով է թակում դուռը: Մենք տեսանք, թե ով գողացավ դրամապանակը:
  • Այդ օրը մենք հասկացանք, թե ինչ կարող էր պատահել մեզ: Ինչ է ուզում դրանով ասել:
  • Ահա թե ինչպիսին կարող է լինել ընկերությունը: Ինչպիսի երաժշտություն ես լսում: 
  • Ինչքան կարելի է այդ մասին զգուշացնել: Աստված գիտի, թե ինչքան է նա տանջվել:
  • Ինձ թաղեք, ուր կարմիր վերջալույսն է մարում — Վ.Տ.: Ուր եք այդպես շտապում:

Կազմել երեքական նախադասություն հարցական-հարաբերական դերանուններով:

  • Որոշյալ դերանուն։
  • Թե ինչ ստացվեց այս ամենից, գիտի և տեսնում է ամբողջ աշխարհը:
  • Հենց այստեղ էր, որ Նյուտոնը դարձավ ֆիզիկոս ու հռչակվեց ամբողջ աշխարհում:
  • Վինսենթ Վան Գոգն իր ամբողջ կյանքի ընթացքում վաճառել է ընդամենը 1 նկար, այն էլ՝ իր ընկերոջը:
  • Իր կյանքի ողջ ընթացքում նա ստեղծել է ավելի քան 800 գլուխգործոց:
  • Քեզ բոլորը հիանալի հասկանում են:
  • Ամեն մեկն ապրում է իր համար, իր երջանկության համար:
  • Նրանք քեզ օրենքով չեն պատկանում, այդ ամենին պետք է արժանանալ:
  • Կյանքում մեկ անգամ հաջողությունը թակում է յուրաքանչյուր մարդու դուռը:
  • Անհաջողությունը ևս մեկ հնարավորություն է ամեն ինչ նորից սկսելու համար:
  • Կան սկզբունքներ և կանոններ, որոնք միշտ և ամենուր գործում են:

  1. Անորոշ դերանուն։

Նամակից դուրս բերել անորոշ դերանունները:

  1. Ժխտական դերանուն։

Լինում է, չի լինում … ոչինչ էլ չի լինում… շարունակել պատմությունը ժխտական դերանուններով:

  1. Ամփոփում։
  1. ԲայԻնչ է բայը  — Առակում ընդգծել բոլոր բայերը:
  2. Անորոշ դերբայ  ( տեսանյութով ) — Առակից  դուրս բեր անորոշ դերբայները, նշելով հոլովը:
  3. Ենթակայական դերբայ  — Տեքստից դուրս բերել ենթակայական դերբայները
  4. Հարակատար դերբայ  — Երկրորդ տեքստից դուրս բերել հարակատար դերբայները:
  5. Համակատար դերբայ
  6. Գրել հինգ բայ, կազմել դրանց դերբայները:
  7. ՏԵՔՍՏ  — տրված նախադասությունները վերլուծել ձեւաբանորեն (գոյական, ածական, թվական, դերանուն, դերբայ):
  8. Լուծել Դերբայ թեմայի թեստը:
  9. Անկատար դերբայ , վաղակատար դերբայ , ապակատար դերբայ : — Գրել հինգ բայի անկատար, վաղակատար եւ ապակատար դերբայները:
  10. Օժանդակ բայ : — « Կրակը » մանրապատումից դուրս բեր օժանդակ բայերը, նշելով դեմք, թիվ, ժամանակ, կերպ:
  11. Սահմանական եղանակ. բաղադրյալ ձեւեր  — անկատար, վաղակատար, ապակատար: — Առակից  դուրս բեր սահմանական եղանակի բաղադրյալ ձեւերը եւ նշիր նրանց հատկանիշները:
  12. Անցյալ կատարյալ  — Առակից  դուրս բեր անցյալ կատարյալ ժամանակով բայերը:
  13. Ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակներ :
  14. Մակբայ

Թեստեր ձեւաբանություն թեմայով :

Շարահյուսություն

Оставьте комментарий