Լին-ցզին` այգու չոր տերեւների մասին

Կայսերական այգին ստեղծվում էր երեք տարի: Եվ ահա բացմանը կայսրը հրավիրեց մեծատոհմիկ հյուրերի` գեղեցկությամբ զմայլվելու: Բոլորը հիացած էին եւ լոկ հաճոյախոսություններ էին շաղ տալիս: Սակայն կայսրին հատկապես հետաքրքրում էր Լին-ցզիի կարծիքը, ով համարվում էր այգու արվեստի անգերազանցելի վարպետ: Երբ կայսրը դիմեց նրան, բոլոր ներկաները սկսեցին լսել պատասխանը: Լին-ցզին ասաց.

— Ես ոչ մի չոր տերեւ չեմ տեսնում: Ինչպե՞ս կարող է կյանքը գոյություն ունենալ առանց մահվան: Այն պատճառով, որ այստեղ չոր տերեւներ չկան, այգին մեռած է: Ես կարծում եմ, որ այսօր առավոտյան դրանք ավլել են: Հրամայեք փոքր-ինչ չոր տերեւներ բերել:

Երբ տերեւները բերեցին ու սփռեցին, քամին սկսեց դրանց հետ խաղալ: Տերեւների շրշյուն, եւ այգին կենդանացավ: Ուսուցիչն ասաց.

— Այժմ ամեն ինչ կարգին է, ձեր այգին հիասքանչ է, բայց այն չափազանց լավ էր ծրագրավորած: Արվեստը դառնում է մեծագույնը, երբ չի բացահայտում իրեն:

Оставьте комментарий