«Իմ հավաքը. հավաքից հավաք»

havaq

Հեղինակային կրթական ծրագրերի հանրային գնահատում
2015թ. մայիսի 5-7

Քանի որ ներկայացնում ենք ուսումնական փաթեթները տարվա կտրվածքով, հարկ համարեցի խոսել փաթեթի ստեղծման փուլերի մասին: Ամենաբարդ ու ժամանակատար աշխատանքը նյութի ընտրությունն է. իմ փորձը ցույց է տալիս, որ դասի հաջողությունը կամ ձախողումը կախված է հենց նյութի ընտրությունից: Երբեմն կարող եմ 2-3 ժամ թափառել համացանցում՝ այդպես էլ չգտնելով «հարմար աշխատանքային հումք»:

Իհարկե, կրթահամալիրի ծրագրով նախատեսված «Ուսումնական օրացույցը»՝ որպես կողմնացույց-ուղեցույց, միշտ ձեռքիս տակ է, բայց կոնկրետ նյութի ընտրությունը, միևնույն է, մնում է դասավանդողին, քանի որ այն պետք է հարմար լինի սովորողների կարողություններին, ընկալողունակությանը, հետաքրքրություններին:

Նյութի ընտրությունն անելուց հետո անցնում եմ առաջադրանքների փաթեթին: Առաջադրանքների փաթեթներն ունեն երեք հիմնական ուղղություններ՝ աշխատանք բառի հետ, աշխատանք արտահայտության (պատկերի) հետ և ստեղծագործական աշխատանք:

Առաջին տիպի առաջադրանքները կատարելիս՝ սովորողները հմտանում են բառերը քանդելու, դրանց կազմությունը պարզելու, նմանատիպ կազմությամբ այլ բառեր կազմելու կամ գտնելու մեջ, հոմանիշ-հականիշներ են առանձնացնում, դարձվածքներ են բացատրում. այս տեսակի աշխատանքները նպաստում են բառապաշարի հարստացմանը, բառարաններից օգտվելու կարողության զարգացմանը:

Երկրորդ տիպի առաջադրանքները զարգացնում են սովորողի համեմատելու կարողությունը, բառ-նկար-երաժշտություն երևույթները համադրելու կարողությունը, մի տեսակ «բացում»են սովորողի զգացական տեսողությունը, «մարզում» են երևակայությունը:

Առաջադրանքների երրորդ տեսակը հնարավորություն է տալիս սովորողին արտահայտվել, խոսել իր մասին, գրելով բացահայտել ինքն իրեն և շրջապատող աշխարհը (սկզբում՝ շատ անհամարձակ ու կարկամելով, տարեվերջին՝ ավելի ու ավելի վստահ):

Սա դասարանում արվող աշխատանքի կառուցվածքն է: Ինչ վերաբերում է լրացուցիչ կրթությանը, ապա պետք է նշեմ, որ այն ինչ ակնկալվում էր տարվա սկզբին (հետազոտական, ստեղծական աշխատանք, որում կընդգրկվեր ընտանիքը, բակը…) հանդիպեցի մի շարք դժվարությունների: Նախ սովորողը դժվարացավ իր աշխատանքներում ներառել ընտանիքի անդամներին՝ միասին կարդալու, միասին ներկայանալու, հետազոտելու: Սովորողները մեծ մասը (բացառությամբ մի քանիսի) պահանջում էին այլ տիպի աշխատանք, քանի որ մայրիկը չհամաձայնեց, հայրիկը այստեղ չէ, տատիկ-պապիկ չունի, և մի շարք այլ պատճառներ: Բակ դուրս բերել կրկին չհաջողվեց. մեր բակի օրինակով էլ կարող եմ հաստատել երկու երևույթ. նախ՝ մեր սովորողներն իրենց բակերում դժվար են ընկերներ գտնում, քանի որ հետաքրքրություններն ու շփման ձևերը շատ տարբեր են: Իրենք ինչքան ընկերասեր ու բաց են դպրոցում, այնքան կապը խզված է բակի ընկերների հետ: Հաշվի առնելով նաև, որ սովորողները դասերից հետո հաճախում են ամենատարբեր պարապմունքների, բակի հետ շփումը հավասար է գրեթե զրոյի: Իսկ եթե անգամ ունեն ընկերներ, ապա կա այլ պատճառաբանություն՝ կծիծաղեն, ոչ մի բան էլ չեն անի:

Լրացուցիչ կրթության քիչ, թե շատ հաջողված ձևը դարձավ ծավալուն գործերի ընթերցանություն և քննարկում էլ.փոստով. այդ տարբերակն էր հարմար, քանի որ սովորողները գրքի ընթերցումը նույն օրը չէին ավարտում, ընդհանուր քննարկում հնարավոր չէր կազմակերպել:

Յոթերորդցիների հետ վարել ենք ընդհանուր պարապմունքներ, մասնակցել ենք ոչ բնագիտական բոլոր ստուգատեսներին, մեդիաուրբաթում ենք ներկայացել, ռադիոներկայացումներ ենք ձայնագրել:

Ուսումնական փաթեթներ

Ավետիք Իսահակյան — բանաստեղծ

Ավետիք Իսահակյան — առակագիր

Դերենիկ Դեմիրճյան — մանրապատումներ

Ակսել Բակունց

Աշնանային առաջադրանքներ

Մարկ Տվեն

Մատթէոս Զարիֆյան

Ջեկ Լոնդոն

Հ.Ք.Անդերսեն

Վախթանգ Անանյան

Ստեփան Զորյան

Իմ գրադարանը

Լեոնիդ Ենգիբարյան

Վահան Արծրունի

Վրթանես Փափազյան

Ավագ Շաբաթ

Դանիել Վարուժան

Օրացույցային նախագծեր

Կոմիտաս

Սեբաստացու օրեր

Ուսուցչի օր

Ձմեռային ամանորյա նախագծեր

Ձմեռային ճամբար

Դիջիթեք

Ղազարոս Աղայան

Վրացերենի օրեր

Համո Սահյան

Կարդում ենք

Վահան Տերյան

Հովհաննես Թումանյան

Եղիշե Չարենց

Լրացուցիչ ընթերցանություն

Մարկ Տվեն — ,,Արքայազն ու աղքատը,,  ,,Թոմ Սոյերի արկածները,,  Վաախթանգ Անանյան ,,Հովազաձորի գերիները,,  Ջեկ Լոնդոն ,,Սպիտակ ժանիքը,,   Հեկտոր Մալո ,,Առանց ընտանիքի,,   Նոդար Դումբաձե ,,Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը,,:

Оставьте комментарий