Իսահակյանական օրեր

ԻսահակյանՀոկտեմբերի 2-6

Լեգենդներ և զրույցներ

Հեքիաթներ

Ով է ապրում — էջ 225

  • Կարդալ լեգենդը:
  • Բացատրել հետևյալ բառերը. փառատենչ, կռվազան, ստվար, զետեղել, ամրակուռ, լայնանիստ, հարկավ, մտահույզ, հյուղակ, ցուպ, խորշոմած, դեգերել, հաղթապանծ, կեղեքված, հարստահարող, ոճիր, խշտի, պատսպարել, ունայն, հետիոտն:
  • Գրիր քո կարծիքը այս մտքի վերաբերյալ — Ուրիշի համար ապրողն է ապրում:Որովհետև կյանքի իմաստը ուրիշի համար ապրելու մեջ է:
  • Ես բախտավոր եմ, ես ապրում եմ հիմա: — Համաձա՞յն ես իշխանի հետ, ինչու՞:
  • Ստեղծագործական աշխատանք — Ես ապրում եմ, որովհետև …

Երգի հրապույրը (էջ 16)

  • Բառային աշխատանք — հրապույր, բյուրազան, անգութ, անձավ, ծածուկ, հոգեվարք, թալիկ-թալիկ գալ, հոգեգրավ, հորդել, ցայտել, դյութական, չարքաշ, տնանկ, անտերունչ, ապարանք, վշտահար:
  • Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: — Լաց լինելը սիրտ ունենալու նշա՞ն է արդյոք. ինչու՞:
  • Երգի միջոցով հալվեցին քար-սրտերը: — Հնարավո՞ր է երգով ազդել մարդու վրա. ինչպե՞ս:
  • Ունկնդրում — ստեղծագործական աշխատանք:

Ուշինարա — էջ 218

  • Կարդալ լեգենդը
  • Բացատրել հետևյալ բառերը. ապաստան, դեգերել, մահապուրծ, ընկճել, հռչակ, թախանձել, սրտահոժար, ձեղուն, փերթ, առաքինություն:
  • Իմ առաջին պարտքն է — չհանձնել ինձ հավատացող արարածին իրեն հոշոտող թշնամուն: — Արդյո՞ք պարտավոր եք պաշտպանել յուրաքանչյուրին, ով կդիմի և կհավատա ձեզ (այո՝ ինչու, ոչ՝ ինչու):
  • Պարտքի սրբություն — ինչպե՞ս ես հասկանում այս բառակապակցությունը, քեզ համար այն սկզբու՞նք է, թե՝ ոչ, գնահատիր շրջապատդ այս տեսանկյունից (որքանո՞վ է այն կիրառվում մեր հասարակությունում): Արդյո՞ք պարտքի զգացումը պիտի հասնի մինչև ինքնազոհություն: Որտե՞ղ է պարտքի զգացումի և ինքնասիրության քո սահմանը:

Երջանկության իմաստը — էջ 44

  • Կարդալ լեգենդը
  • Բացատրել հետևյալ բառերը. արևառ, աներեր, ցուպ, տատասկ, սրունք, գոցված (գոց), շեղջ, խանձուր, ապարանք, բարձրաբարբառ, ակնապիշ, թանձրանալ, բարկ, անհագ, տարփել, ըղձալ, անքթիթ:
  • Մեկնաբանիր այս միտքը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…
  • Գտիր ասույթներ երջանկության մասին, ներկայացրու դրանք նյութի, պրեզենտացիայի կամ ձայնագրության տեսքով (ընկերներից, հարազատներից, ծանոթներից երջանկության բանաձևեր հավաքել, ձայնագրել կամ տեսագրել, քննարկում կազմակերպել):

Ամենապիտանի բանը — էջ 257

  • Դուրս գրել անծանոթ բառերը և գրել դրանց բացատրությունը բառարանի օգնությամբ:
  • Եթե դու լինեիր հոր փոխարեն, ո՞րը կընտրեիր, ինչու՞:
  • Եթե դու լինեիր տղաներից մեկի փոխարեն, ինչո՞վ կլցնեիր ամբարը, ինչու՞:

Կարդալ «Այդ ոչինչը ես եմ» առակը  (էջ 253), հետո դիտել տեսանյութը — կարո՞ղ ես համեմատել:

3-5 նախադասությամբ փոխադրիր առակը:

  • դերվիշի պատասխանը

…ինձ դուր եկավ, որովհետև…

…ինձ դուր չեկավ, որովհետև…

  • բնութագրիր քաղաքապետին և դերվիշին՝ հիմնավորելով պատասխանդ:
  • որ հատվածից կփոխես առակի սյուժեն և ինչպես:

Լրացուցիչ առաջադրանքներ

  • կարդալ Ավ.Իսահակյանի առակներից ևս մի քանիսը (5-7 առակ նույն գրքից)
  • առակներից դուրս բերել այն խրատները, որոնց դու հետևում ես և որոնց ընդհանրապես չես հետևում (բեր օրինակներ):

Նախագծային աշխատանք — ռադիոթատրոն:

***

Կենսական ծովի հույզերի միջին
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր.
Կայծակն է զարկում իմ վես ճակատին,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Հողմ ու փոթորիկ շուրջըս են հածում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Գոռ ալիքները կուրծքս են ծեծում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

***
Շղարշ-ամպերն երկինքն առան,
Լուսնակն անդորր կշողա,
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:

Արագիլը՝ մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե՝ խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:

Մռայլ ափին մենակ նստած՝
Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված՝
Քունն աչերիս կհանգչի…

***
Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար,
Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար,
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում…

Իմ ընկերները — իմ խոր մըտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են,
Որ վըշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…

Արդյունքներ՝

Արղության Գոհար — 1, 2, 3, 4, 5, 6

Նարեկ Արշակյան — 1

Թոռունյան Մերի — 1, 2, 3

Մարիամ Հովհաննիսյան — 1, 2, 3

 

Оставьте комментарий